«Հայաստանը չբացահայտված հրաշք է». Նազենի Հովհաննիսյան
ФОТОՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ում լուսանկար է հրապարակել Գեղարդից՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Այսօր Գեղարդի վանքում էինք. սուրբ ու հզոր մի վայր՝ քարակուռ, ամուր, հիմքով հաստատ ու հայի տեսակի նկարագրով, Գեղամա անառիկ լեռներին ու Երկինքին ի պահ տված։ Մեր Տաճարները կանգուն են, մնում է Հավատքի մեր ներսի «տաճարը» նորոգ պահենք, ընդամենը հինգ հավատացյալ էր խորանի մոտ՝ ժամերգության…թեև այցելուները շատ էին…Գոնե դա հուսադրում է։)
Հ.Գ. Հայաստանը չբացահայտված հրաշք է. ուղղակի երբեմն «տուրիստի» աչքով է պետք նայել, ու ՃԱՆԱՉԵԼ։
Ապրողի աչքով էլ հարազատավարի նայել ու ՍՐՏԱՑԱՎ լինել։ Էդքան բան։
#actress #armenian #geghard #geghardmonastery #4 #century #faith #mountain #autumn համար նորից պատմությունն ուսումնասիրելու։
Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։
Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը»,- գրել է դերասանուհին: