Հայաստանում վերջին 10 տարում հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը զգալիորեն նվազել է
ОБЩЕСТВО2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2002 թվականին անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ հաշվառվածների թիվը կազմել է 111 հոգի, 2005-ին՝ 46, իսկ 2010 թվականին՝ 20:
2015 թվականի վերջում հաշվառված 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 4-ը հաշվառված են Երևանում, որոնցից 2-ը՝ մինչև 14 տարեկան, 1-ը՝ 14-15 տարեկան, մեկն էլ՝ 16-18 տարեկան:
Լոռու մարզում հաշվառված են անչափահաս 3 մուրացիկ և թափառաշրջիկ, որոնցից 2-ը՝ մինչև 14 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան:
Շիրակի մարզում հաշվառվել է մինչև 14 տարեկան մեկ անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ երեխա:
Հաշվառված 8 անչափահասն էլ տղաներ են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



