«Յուվենթուս»-ն իտալական դերբիում պարտվեց «Ինտեր»-ին
СПОРТԻտալիայի առաջնությունում տեղի ունեցավ իտալական դերբին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Իտալիայի առաջնության 4-րդ տուրում Միլանի «Ինտեր»-ը սեփական դաշտում կարողացավ առավելության հասնել Թուր ինի «Յուվենթուս»-ի նկատմամբ:
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Նապոլի»-ն հանդիպեց «Բոլոնիա»-ին: Մաուրիսիո Սարիի թիմն աստիճանաբար սկսում է մարզավիճակ հավաքել և հիանալի խաղ է ցուցադրում: Առաջին կեսի 14-րդ րոպեին նեապոլցիներին հաշվի մեջ առաջ է մղել Խոսե Մարիա Կալյեխոնը: «Բոլոնիա»-ն կարողացել է 2-րդ կեսում հավասարեցնել խաղի հաշիվը: Ֆանտաստիկ հեռահար հարվածով գոլի հեղինակ է դարձել Սիմոնե Վերդին՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: «Նապոլի»-ի կազմում փոխարինման դուրս եկած Արկադյուշ Միլիկը դարձել է հանդիպման իսկական հերոսը: Լեհաստանի հավաքականի երիտÕ �սարդ հարձակվողը դուբլ է գրանցել իր ակտիվում և հաղթանակ է պարգևել «Նապոլի»-ին՝ 3-1:
Իտալիայի առաջնության կենտրոնական խաղերից մեկում հանդիպեցին «Ինտեր»-ը և «Յուվենթուս»-ը: Առաջինը հաջողության հասան թուրինցիները: Խաղի հաշիվը բացեց Ստեֆան Լիխշտայները: «Ինտեր»-ը չհուսահատվեց ու կարողացավ 2 գնդակ ուղարկել Մասիմիլիանո Ալեգրիի թիմի դարպասը: Մաուրո Իկարդին և Իվան Պերիշիչը հաղթանակ բերեցին միլանյան ակումբին: «Յուվենթուս»-ը կրեց առաջնությունում առաջին պարտությունը:
4-րդ տուրի մյուս կենտրոնական խաղում «Ֆիորենտինա»-ն մրցեց «Ռոմա»-ի հետ: Մանուշակների կազմում միակ ու հաղթական գոլի հեղինակ դարձավ Միլան Բիդալը:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Սամպդորիա»-«Միլան»՝ 0-1
«Լացիո»-«Պեսկարա»՝ 3-0
«Ուդինեզե»-«Կիևո»՝ 1-2
«Կալյարի»-«Ատալանտա»՝ 3-0
«Կրոտոնե»-«Պալերմո»՝ 1-1
«Սասուելո»-«Ջենովա»՝ 2-0
«Տորինո»-«Էմպոլի»՝ 0-0: