Օլեգ Եսայանը Պետդումայի ընտրություններին հետևել է ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնից
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը սեպտեմբերի 18-ին Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջազգային դիտորդների հետ միասին այցելել է ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոն, որտեղից հետևել է ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Ռուսաստանի դաշնային «Առաջին ալիքի» լրատվակաան ծրագրին տված իր հարցազրույցում դեսպան Եսայանն ընդգծել է, որ ՌԴ ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում ստեղծված պայմանները հնարավորություն են ընձեռել միջազգային դիտորդների խմբին՝ հետևելու Ռուսաստանի ամենատարբեր հատվածներում կազմակերպված միասնական քվեարկության ընթացքին:
ՌԴ-ում ՀՀ դեսպանը գործընկերների հետ այցելել է նաև Մոսկվայի ընտրատեղամասեր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



