«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունկում է անփառունակ ելույթների շարքը
СПОРТԱնգլիայի առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունն է կրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպմանը վնասվածքի պատճառով հայտավորված չի եղել Հենրիխ Մխիթարյանը:
Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է անհաջող հանդիպումների շարքը: 5-րդ տուրում մանկունյանցիների մրցակիցը «Ուոտֆորդ»-ն էր: Վալտեր Մացարիի թիմը հիանալի անցկացեց հանդիպումը և կարողացավ հաղթել 3-1 հաշվով: «Յունայթեդ»-ի կազմում միակ լուսավոր կետը Մարկուս Ռեշֆորդի հիանալի խաղն էր, ով խփեց իր թիմի հեղինակության գնդակը: «Ուոտֆորդ»-ից աչքի ընկան Կամիլո Սունիգան, էթիեն Կոպուն և Թրոյ Դենայը:
Տուրի կենտրոնական խաղում «Չելսի»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլ»-ին: Յուրգեն Կլոպի թիմն ամբողջ խաղի ընթացքում ուներ առավելություն և կարողացավ խաղն ավարտել 1-2 հաշվով: Մերսիսայդցիներից խաղի հաշիվը բացեց Դեյան Լովրենը: Առաջին կեսում Ջորդան Հենդերսոնը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 2-րդ խաղակեսում «Չելսի»-ն կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան: Հանդիպումն ավարտվեց 1-2 հաշվով հօգուտ «Լիվերպուլ»-ի:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Հալ Սիթի»-«Արսենալ»՝ 1-4
«Լեսթեր Սիթի»-«Բառնլի»՝ 3-0
«Մանչեսթեր Սիթի»-«Բորնմուտ»՝ 4-0
«Վեսթ Բրոմվիչ»-«Վեսթ Հեմ»՝ 4-2
«Էվերթոն»-«Միդլսբրո»՝ 3-1
«Քրիսթալ Փելաս»-«Սթոք Սիթի»՝ 4-1
«Սաութհեմփթոն»-«Սուոնսի Սիթի»՝ 1-0
«Տոտենհեմ»-«Սանդերլենդ»՝1-0: