Նյու Ջերսիում նոր ինքնաշեն ռումբեր են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՄանհեթընում պայթյունի հետազոտման շրջանակում ամերիկացի իրավապաշտպան մարմինները հարեւան Նյու Ջերսիում նոր ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերել:
Երկու տղամարդ ոստիկանություն են զանգել այն բանից հետո, երբ կասկածելի ուսապարկ են նկատել մետրոյի Elizabeth կայարանի աղբարկղերից մեկում: Ուսապարկից խողովակներ եւ հաղորդալարեր են ցցվել: Ռումբը նման է եղել նրան, որը նախօրեին պայթել էր Մանհեթընում, հայտնում է NBC հեռուստաընկերությունը:
Նյու Ջերսիում պայթուցիկ սարքը պայթել է սակրավորների` ռոբոտի օգնությամբ այն վնասազերծելու փորձի ընթացքում: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա: Իշխանությունները չեն բացառել նմանատիպ նոր պայթյունները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



