Ցույցեր Կոնգոյում. զոհեր կան
МЕЖДУНАРОДНОЕԿոնգոյի մայրաքաղաք Կինշասայում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով 8 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Զոհերից 5-ը ցուցարարներ են, 3-ը՝ ոստիկաններ: Իրավապահներից երկուսին ցուցարարներն այրել են: Միաժամանակ, AFP-ն հաղորդում է 17 զոհի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի նախագահ Ջոզեֆ Կաբիլայի դեմ անցկացվող ակցիայի ժամանակ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Ընդդիմությունը հայտարարում է, որ Կաբիլան ցանկանում է հետաձգել նոյեմբերին նախանշված ընտրությունները՝ իր լիազորությունների ժամկետը երկարացնելու համար:
Ցույցեր են անցկացվում Կոնգոյի բազմաթիվ քաղաքներում՝ չնայած իշխանությունները հերքում են ընդդիմության պնդումները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



