Անտառային հրդեհներ Բարսելոնայում
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի Բարսելոնայի նահանգի լեռնային գոտում բռնկված անտառային հրդեհներից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու դպրոց են տարհանել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Europa Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրակը մոլեգնում է Կոլերսոլա պարկում, ծուխը նկատելի է քաղաքի բազմաթիվ հատվածններից, արտակարգ իրավիճակների ծառայությունները բնակիչներից շուրջ 500 ահազանգ են ստացել:
Բարսելոնայի բնակիչները հրդեհի լուսանկարներ են հրապարակում սոցցանցերում: Տեղում 11 հրշեջ հաշվարկ, 4 ուղղաթիռ եւ 2 օդանավ է աշխատում:
Նախնական տվյալներով՝ կրակն արդեն 15-20 հեկտար տարածք է ընդգրկել, շուրջ 700 բնակիչ առանց էլեկտրականության է մնացել: Հրդեհների հետեւանքով ոչ ոք չի տուժել, նաեւ շենքեր չեն վնասվել: Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



