«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն անձամբ է ղեկավարելու ՀՀԿ շտաբը. չի ուզում որեւէ մեկին պարտական լինել
ПОЛИТИКА«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու: Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից` ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը:
Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձեւական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից եւ ոչ մեկին պարտական լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



