Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«168 ժամ». Թեհրանը հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին

ПОЛИТИКА

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարելիք այցին ու հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակին:  Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Հայաստան կատարելիք հնարավոր այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար:

Իրանը համարելով Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնողը` Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր, որ այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում, եւ հույս էր հայտնել, որ այդ միջանցքի շահագործման հանձնվելով՝ դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան: Ալի Սալամին նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարձր մակարդակով, փոխվստահությամբ ու քաղաքական նվիրվածությամբ:

Չնայած Իրանի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին, իրանցի վերլուծաբանի հիշեցմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում առանձնացել է իր հավասարակշռված եւ իրանամետ քաղաքականությամբ: Թեեւ, ըստ նրա, պատժամիջոցները խոչընդոտում էին  որոշ ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, խոսքը տնտեսական ոլորտի մասին է, առանց որի՝ քաղաքական հարաբերությունները պատժամիջոցների տարիներին մեծ առաջընթաց չապրեցին տնտեսական բաղադրիչի բացակայության պայմաններում:

«Պատժամիջոցները վերացել են, եւ Իրանն աշխարհին է ներկայանում իր ողջ ներուժով, որն իր  ողջ ծավալով պետք է արտահայտվի հայ-իրանական հարաբերություններում, այսինքն, պետք է վերացվի այդ հարաբերություններում առկա չիրացված ներուժը՝ մասնավորապես՝ առեւտրատնտեսական, էներգետիկ եւ կոմունիկացիոն ոլորտներում: Երկու կողմերն ունեն բավարար քաղաքական կամք դրա համար, սակայն վերջին տարիներին տարածաշրջանում լուրջ զարգացումներ եւ վերաձեւումներ են տեղի ունեցել, կան խաղացողներ, որոնց ձեռնտու չէ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը: Սա մարտահրավեր է Հայաստանի ու Իրանի համար, որը պետք է է վերացնել:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Հայաստանը փոքր եւ զգույշ երկիր է, իսկ Իրանն այսօր ձգտում է բոլոր երկրների հետ վերականգնել իր հարաբերությունները, ուստի մարտահրավերների հաղթահարման առումով երկու երկրներն էլ որոշ սահմանափակումներ ունեն, որոնք հնարավոր է հաղթահարել երկարաժամկետ գործընթացում»,- նման տեսակետ հայտնեց Ալի Սալամին:

Խոսելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի տված հարցազրույցի մասին, իրանցի վերլուծաբանն այն «կարեւոր ու ուղենիշային» որակեց: Նրա համոզմամբ, դրանում կային ուղերձներ ՀՀ քաղաքական էլիտայի համար: Դեսպանը, ըստ Սալամիի, ըստ էության բացահայտեց ԻԻՀ նախագահի ՀՀ կատարելիք այցի ողջ բովանդակությունը՝ իր հիմնական ուղղություններով: «Շատ կարեւոր հարցազրույց էր այն առումով, որ ներկայացվեց  հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Իրանի տեսլականը, որը խորն է, բազմաոլորտ ու հեռանկարային: Հարց է միայն, թե որքանո՞վ է այս տեսլականն իրագործելի ներկայումս, եւ այդ առնչությամբ ինչպիսի՞ն  է տրամադրվածությունը Հայաստանում»,- ասաց Ալի Սալամին:

Հարցին, թե ձեւավորվող Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքը չի՞ ստվերի արդյոք Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնությունը, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի տրամադրվածությունը, Ալի Սալամին ասաց, որ խոչընդոտներ չի տեսնում, եթե նախաձեռնության մասնակիցները դրանով  հետաքրքրված են:

Նա պարզաբանեց, որ Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վստահության լուրջ պակասով: Սալամիի խոսքով՝ Իրանն այսօր փորձում է վերականգնել իր հարաբերությունները տարբեր ուղղություններով, նոր հնարավորություններ գտնել: «Բայց Իրանի համար այս երկրները շարունակում են անվստահելի մնալ դիվանագիտական հարթությունում, նկատվում է զգուշավորություն: Իսկ Հայաստանի հետ Իրանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները, որի ուղղությամբ հստակ ուղերձներ է հղում ՀՀ իշխանություններին»,- շեշտեց Ալի Սալամին:

Վերջինիս համոզմամբ՝ տարածաշրջանը բարդ ժամանակաշրջան է ապրում, գործընթացները դանդաղ են առաջ ընթանալու՝ տարաձայնությունների պատճառով, բայց հայ-իրանական հարաբերություններում առկա ներուժը կարեւոր է ոչ միայն երկու երկրների, այլեւ Արեւմուտքի համար, ինչն այս հարաբերություններին աշխարհաքաղաքական նշանակություն է հաղորդում: Ուստի, ըստ Սալամիի, պետք է խելամիտ եւ սեփական շահերից բխող որոշումներ կայացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян