Ստեփանակերտում հանրապետական բժշկական կենտրոնին կից պուրակ է բացվել
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխաոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը բժշկական համալիրի բարեկարգումը համարել է նրա արդյունավետ գործունեության կարեւոր բաղադրամաս:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել արարողությանը ներկա ազգային բարերար Սամվել Կարապետյանին ծրագրի իրականացման համար՝ բարձր գնահատելով նրա մշտական աջակցությունն Արցախին:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



