Նավթի գները շարունակում են անկումը ռեկորդային աճից հետո
ЭКОНОМИКАՆավթի գները շարունակել են անկումն անցյալ շաբաթվա վերջին 25 տարվա ընթացքում ռեկորդային բարձրացումից հետո: Նավթի բարելի արժեքի նվազումը տեղի Է ունենում շուկայում հումքի առաջարկի ավելացման վերաբերյալ նոր տվյալների սպասումների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լոնդոնի ICE Futures սակարանում Brent նավթի՝ հոկտեմբերի ապառնագրի արժեքը սեպտեմբերի 2-ին Երեւանի ժամանակով ժամը 9:00-ին իջել Է 1,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,67 դոլար: Նյու Յորքի ապրանքային սակարանում սակարկությունների ընթացքում WTI նավթի՝ հոկտեմբերի ապառնագրերի արժեքն իջել Է 2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 44,49 դոլար:
Սեպտեմբերի 1-ին Brent մակնիշի նավթի գինն իջել Է 8,48 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 49,56 դոլար:
Ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 2-ին տվյալներ կհրապարակվեն ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի վերաբերյալ: Նաեւ Իրանն Է հայտարարում պատժամիջոցների վերացումից հետո հանույթն ավելացնելու պատրաստակամության մասին: