Ադրբեջան եմ մեկնում որպես խաղաղություն տարածող մարդ. Լևոն Արոնյան
СПОРТՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված շախմատային սուպերմցաշարում սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վեսելին Թոփալովի հետ և նվաճել է չեմպիոնի կոչումը:
Խաղի հետո Լևոնը կիսվել է իր տպավորություններով և պատմել է առաջիկա ծրագրերի մասին, հայտնում է chess-news.ru-ուն:
Թոփալովի հետ խաղի մասին
«Իմ գլխավոր երկրպագուն մայրս է: Այսօրվա մրցախաղում, երբ կասկածում է, թե չարժի՞ արդյոք հաղթանակի համար պայքարել, մտածեցի. «Հարկավոր է ոչ-ոքի խաղալ, որպեսզի ծնողներս հանգիստ գնան քնելու»: Չէր որ նրանք իմ խաղին հետևում են Եվրոպայից, որտեղ հիմա ուշ ժամ է:
Մրցաշարում ընդհանուր հաղթանակի մասին
«Այս տարի սա դեռ իմ լավագույն նվաճումն է: Սովորաբար տարվա մեջ ես մեկ սուպերմրցաշար հաղթում եմ: Վերջինը 2014 թվականին Վեյկ ան Զեում էր, և ահա, վերջապես, դա կրկին տեղի ունեցավ: Այնպես որ տարվա համար նվազագույն խնդիրս լուծեցի: Ժամանակն է ավելիի մասին մտածել»:
Առաջիկա ծրագրերի մասին
«Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ աշխարհի Գավաթից հետո կմասնակցեմ Բեռլինում կայանալիք արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնություններին:
Բաքվում կայանալիք աշխարհի Գավաթի մասին
«Ցավոք, մեզ՝ շախմատիստներիս, դժվար է երկու երկրների միջև առկա կոնֆլիկտի լուծման շուրջ ինչ-որ բանով օգնել: Բայց չէ որ երաժիշտներն ու այլ ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչներն Ադրբեջան են մեկնում որպես խաղաղություն տարածող մարդիկ, և ես կփորձեմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ մեր հարևան երկրին, խաղալ իմ լավագույն շախմատը և հաճույք պատճառել տեղացի շախմատասերներին»: