Ереван, 08.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք, վկան այս զորահանդեսն է. Սերժ Սարգսյան

ПОЛИТИКА

Այսօր՝ 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չեն փոխվել մենք, սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ, վկան այս զորահանդեսն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթը. 

«Պարոնայք զինվորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,

Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: 

Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում եւ մեր հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռեւս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել: 
Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:
Վկան այս զորահանդեսն է:

Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք մեր իրավունքը եւ մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է:

Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները եւս պետք է ազատ լինեն, որովհետեւ ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք եւ պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն եւ ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:

Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագրել: Երբեմն սխալվել ենք, երբեմն՝ ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց, մեծ հաշվով, ճիշտ ուղիով ենք շարժվել: Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ եւ ստեղծագործ արարման ճանապարհով: Իսկ առաջ շարժվելու մեր բանաձեւը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք եւ աշխատանք: Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով եւ պաշտպանենք մե՛ր ուժերով:

Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են: Փա՛ռք Արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին եւ մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը: Ամիսներ առաջ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի եւ իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի եւ Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Մենք մեր խոստումը պահելու ենք: Վկան այս զորահանդեսն է:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը: Փա՛ռք նոր արժեք ստեղծող հայաստանցուն:

Կեցցե՛ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը. միասին մենք ավելին ենք, քան հնարավոր է պատկերացնել: 

Կեցցե՛ն Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները, ովքեր հավասարապես լծված են մեր երկրի զարգացումն ու պաշտպանությունը հետեւողական առաջ տանելու գործին:

Կեցցե՛ հայ ավանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող եւ ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմության աղբյուր:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման քառորդդարյա հոբելյանի առթիվ:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:

Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին:

Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»