Վախճանվել Է «Օսկարի» դափնեկիր Քյորտիս Հենսոնը
ОБЩЕСТВО71 տարեկան հասակում կյանքից հեռացել Է «Օսկար» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր եւ սցենարիստ Քյորտիս Հենսոնը: Ինչպես գրել Է TMZ-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, նրա մահն արձանագրել են կանչով ժամանած բժիշկները: Մահվան պատճառ Է նշվել սրտի նոպան:
Հենսոնն «Օսկար» Է ստացել 1998 թվականին «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմի սցենարի համար: Ֆիլմը նաեւ «Օսկարի» Է ներկայացվել եւս ութ անվանակարգերում, ներառյալ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերը:
Ռեժիսորը լայնորեն հայտնի Է դարձել 1992 թվականին «Օրորոցը ճոճող ձեռքը» թրիլերից հետո՝ Ջուլիանա Մուրի մասնակցությամբ: 2002 թվականին Հենսոնը մեծ Էկրանին ցուցադրեց ռեփեր Էմինեմին «8-րդ մղոնը» դրամայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



