Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 20-ից 21-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3000 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում` 10 հա, Կարմիրբանակայինների փողոցում այրվել է 3000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արզնուտ թաղամասում` 450 քմ, Կապս գյուղում՝ 5000 քմ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



