Ереван, 27.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ է վարկային պատմությունը և ի՞նչ է անհրաժեշտ իմանալ վարկ վերցնելուց առաջ

АНАЛИТИКА

Վարկային պատմությունը ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է ինչպես վարկ տրամադրված առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից:

Վարկ վերցնել նշանակում է պարտքով գումար վերցնել բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից:Վարկը հնարավորություն է տալիս առանց խնայողություն անելու գնել ապրանք կամ հոգալ այլ ծախսեր: Վարկը օգնում է Ձեզ բաշխել մեծ ծախսերը ժամանակի մեջ: Իհարկե, հրապուրիչ է, որ վարկի միջոցով հնարավոր է ապրանք գնել և դրա համար վճարել ավելի ուշ, սակայն վարկ վերցնելիս պետք չէ կատարել հապճեպ որոշումներ, քանի որ իրականում վարկ վերցնելը իր մեջ կարող է ռիսկ պարունակել:

Եթե, օրինակ, Դուք վերցրել եք բազմաթիվ վարկեր, ապա աշխատանքի կորստի կամ ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում չեք կարողանա մարել բոլոր պարտքերը, իսկ վարկի մարման համար պատասխանատու եք գրավով և անձնական գույքով:

Հիշեք նաև, որ ապրանքը կարող է թանկ նստել, քանի որ վարկի սկզբնական գումարից բացի դուք պետք է վճարեք նաև տոկոսագումարներ և այլ լրացուցիչ վճարներ: Այդ իսկ պատճառով վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ որոշ կանոններ ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով:

Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վարկ վերցնել և որքան գումար է անհրաժեշտ: Իրականացրեք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը: Ամսական բյուջեից հանեք ընթացիկ ծախսերը: Չմոռանաք վերցրած գումարի դիմաց վճարվելիք տոկոսների մասին: Մի՛ մոռացեք, որ ընթացիկ ծախսերին կարող են գումարվել նաև այլ անձնական չնախատեսված ծախսեր, ինչպիսիք են, օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսեր: Ընդունված է, որ վարկի և տոկոսավճարների ամսական մարման մեծությունը չպետք է գերազանցի ձեր ամսական եկամտի 30-40%: Ելնելով վերլուծությունից՝ որոշեք, թե ինչ մեծության և ինչ ժամկետով վարկ դուք կարող եք վերցնել: Երբ արդեն հասկացել եք, թե ինչ վարկ է անհրաժեշտ, ապա մի՛ հրապուրվեք և մի՛ վերցրեք անհրաժեշտ գումարից ավելի գումար:

Վարկ վերցնելուց հետո իրականացրեք վարկի գումարի և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան: Մարումները ժամկետին կատարելու դեպքում զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց հիմք կդնեք դրական վարկային պատմության ձևավորմանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու հնարավորությունները:

Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք բոլոր հարցերը վարկատու կազմակերպությանը: Վերջինս պարտավոր է տրամադրել հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:

Հայկ Բեջանյան, Past.am վերլուծաբան

В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист