Գերմանիայում հրապարակվել Է «Հանրագիտարան Մերկել. կանցլերը Ա-ից մինչեւ Ք» գիրքը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում վաճառքի Է հանվել «Հանրագիտարան Մերկել. կանցլերը Ա-ից մինչեւ Ք» գիրքը (Das Lexikon Merkel - Die Kanzlerin von A-Z): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle մեդիակորպորացիան:
Գրքի հեղինակը Բեռլինում Reuters գործակալության թղթակից, մասնագիտությամբ պատմաբան Անդրեաս Ռինկեն Է, որը կանցլերի կյանքին հետեւում Է արդեն 16 տարի:
447-Էջանոց «Հանրագիտարանը» պատասխանում Է այն հարցերին, որոնք վերաբերում են Անգելա Մերկելի անձնական եւ հանրային կյանքին, օրինակ՝ արդյոք լինում են պահեր, երբ նա չարանում Է, որն Է փախստականների նկատմամբ նրա քաղաքականության Էությունը, որտեղից հայտնվեց նրա լայն տարածում գտած «Մենք գլուխ կհանենք» արտահայտությունը, կանցլերն օգտագործում Է արդյոք ալկոհոլ եւ այլն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



