Իդեալական կնոջ չափսերը հենց այսպիսին պետք է լինի (լուսանկար)
ФОТОEntertrain.1in.am-ը գրում է.
Իհարկե մոլորություն է իդեալական կնոջ գոյության մասին կարծիքը, քանի որ յուրաքանչյուրն իր գեղեցկության չափանիշն ունի:
Սակայն վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որ էտալոնն է մոտ իդեալին:
Պարզվում է, որ իդեալական կնոջ հասակը պետք է 170սմ, իսկ քաշը 77կգ լինի:
Այս ուսումնասիրությունը հիմնված է նախորդի վրա, որի արդյունքում պարզ է դարձել, որ քիչ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում:
Հատկանշական է, որ հասակի և քաշի այսպիսի հարաբերակցության կարելի է հասնել առողջ ապրելակերպի և լիարժեք սննդի շնորհիվ:
Հարկավոր է հիշեցնել նաև, որ ժամանակի ընթացքում կանանց իդեալական կերպարը գրեթե չի փոփոխվում:
Հարցումների ժամանակ տղամարդիկ հիմնականում նշում են նեղ գոտկատեղը, մեծ կուրծքը և երկար ոտքերը:
Կազմվել է «իդեալական կնոջ» դիմանկարը, որը մաս-մաս է հավաքված. Նատալի Փորթմանի քիթը, Սկարլետ Յոհանսոնի շուրթերը, Հոլլի Բերրի ծնոտը, Էմի Ադամսի մաշկը և Պենելոպա Կրուսի մարմինը:
Հարկ է նշել, որ որոշ երկրներում հիվանդագին նիհարության դեմ հատուկ քաղաքականություն է տարվում:
Օրինակ` Իսրայելում օրենք է ընդունվել, որն արգելում է շատ նիհար մոդելների ներկայացնելը, քանի որ նրանք երիտասարդ կանաց համար օրինակ են ծառայում: