Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 60-ի.Պան Գի Մուն
МЕЖДУНАРОДНОЕԿլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին միացած երկրների թիվը հասել է 60-ի, սակայն փաստաթուղթը դեռևս չի կարող ուժի մեջ մտնել, քանի որ այդ պետություններին բաժին չի ընկնում մթնոլորտ ջերմոցայի գազերի արտանետումների ընդհանուր ծավալից անհրաժեշտ 55 տոկոսը։ Նրանց բաժին է ընկնում 47.5 տոկոսը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում միջազգային պայմանագրի վավերացման հարցերով հատուկ միջոցառման արդյունքներով։
Հանդիպմանը միանալու անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել մոտ 30 պետություններ։
Պան Գի Մունը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մինչ տարեվերջ։
Համաձայնագիրը պետք է փոխարինելու գա Կիոտոյի արձանագրությանը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2020 թվականին։
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



