Հենրիխ Մխիթարյանը նվերներ հանձնեց երեխաներին եւ ստացավ ոսկե գրիչ
СПОРТՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սեպտեմբերի 2-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մասնակցեց բարեգործական միջոցառման:
«Ողջունում եմ բոլորին եւ հատկապես՝ երեխաներին: Ես եւս նվերներ եմ պատրաստել նրանց համար: Երեխաներին մաղթում եմ առողջություն, նպատակների իրականացում ու հաջողություն»,- ասաց Մխիթարյան, որը երեխաներին հանձնեց գնդակներ, մարզաշապիկներ ու գլխարկներ:
Միջոցառման ընթացքում «Tecbuy» եւ «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը եւ Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների եւ ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:
Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի եւ Էջմիածնի տաճարները եւ այլն:
Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով ստորագրեց գնդակների վրա, որոնք կնվիրաբերվեն միջոցառմանը ներկա «Հայկական Կարիտաս» ընկերության 30 շահառու երեխաների Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երեւանից: Երեխաների մեջ կային նաեւ Հայաստանում հանգրվանած սիրիահայեր:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը սպետեմբերի 3-ին Հայաստանի հավաքականի հետ մեկնելու է սերբական Նովի Սադ քաղաք, որտեղ մեկ օր անց կայանալու է սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղը: