Կնոջ բնավորությունը` ըստ նախընտրած կոշիկի
ЛАЙФԳիտեք արդյոք, որ կնոջ բնավորությունը կարելի է գուշակել կոշիկով, կրկունկի ձևով: Այսպես,
1. Բարձր կրունկները կարող է ընտրել այն կանայք, ովքեր ենթագիտակցաբար ցանկանում են բոլորից բարձր լինել իրենց ցածր ինքնագնահատականի պատճառով: Բարձր կրունկներ կարող են գերադասել նաև այն կանայք, ովքեր սիրում են մարտահրավերներ նետել, խախտել կանոնները:
2. Սուրածայր կրունկներ, որպես կանոն, կրում են ինքնավստահ, հմայիչ կանայք, ովքեր հեշտությամբ են ծանոթանում մարդկանց հետ և շատ կանացի են:
3. Կրունկով և պլատֆորմով կոշիկները, ըստ հոգեբանների, ընտրում են ինքնավստահ, իրենց կարծիքը պնդող կանայք, թեև երբեմն նրանք անկանխատեսելի են:
4. Պլատֆորմով կոշիկները գերադասում են գործունյա ու ռոմանտիկ կանայք:
5. Ցածր «տանկետկա» նախընտրում են մեղմ բնավորություն ունեցող կանայք: Նրանք ձգտում են փոխզիջման, նրանց հետ հաճելի է զրուցել:
6. Ցածրակրունկ կոշիկներ կրող կանայք ոճային են, գիտեն, թե ինչ են ուզում, սակայն հաճախ են ընկճախտի մեջ ընկնում:
7. Սպորտային կոշիկների սիրահարները սովորաբար բաց կանայք են, հեշտ են մարդկանց հետ կապեր հաստատում, սակայն մի քիչ պահպանողական են և հակված չեն փոփոխությունների:
X



