Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է հաղթարշավը
СПОРТԳերմանիայի առաջնության 4-րդ տուրում հանդիպեցին առաջնության առաջատարները: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ Մյունխենի «Ալիանց Արենա»-ում «Բավարիա»-ն հանդիպեց Բեռլինի «Հերտա»-ին:
Կառլո Անչելոտիի գլխավորությամբ հիանալի հանդիպումների շարքը «Բավարիա»-ն շարունակում է: Այս խաղում ևս մյունխենցիների առավելությունը ակնհայտ էր: Խաղի հաշիվը դաշտի տերերից 16-րդ րոպեին բացեց Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը մտնելով տուգանային հրապարակ միայնակ շրջանցեց «Հերտա»-ի, գրեթե ամբողջ պաշտպանությունը և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 2-րդ կեսում մյունխենյան ակումբն ավելի վստահ գործեց: Մեկական անգամ աչքի ընկան Տիագո Ալկանտարան և Արիեն Ռոբենը: «Բավարիա»-ն հաղթեց և դարձավ միակ թիմը, որը միավորներ չի կորցրել Գե րմանիայի առաջնությունում:
Անհաջող հանդիպումների շարքը շարունակում է գերմանական ֆուտբոլի գերակումբներից մեկը՝ «Շալկե 04»-ը: Ռուրյան ակումբն այս անգամ էլ սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց «Քյոլն»-ին: Դաշտի տերերից միակ գնդակը հեղինակեց հոլանդացի Կլաս Յան Հունտելլարը:
Այս տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց «Վոլսբուրգ»-ին: Գրանցվեցին նաև հետևյալ արդյունքնեըը.
«Բայեր»-«Աուգսբուրգ»`0-0, «Լեյպցիգ»-«Բորուսիա Մյունխենգլադբախ»` 1-1, «Վերդեր»-«Մայնց»` 1-2: