Ռուսաստանը Սիրիայի ափերի մոտ կուղարկի իր միակ ավիակիրրը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը Միջերկրական ծով կուղարկի «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ այժմ Միջերկրական ծովի արեւելյան մասում ռուսական խմբավորման մեջ են մտնում առնվազն վեց մարտանավեր եւ ապահովման երեք- չորս նավեր բոլոր նավատորմերի կազմից:
«Խմբավորման մարտական հնարավորությունների ուժեղացման համար պլանավորում ենք դրա կազմ մտցնել նավերի ավակիր խումբ՝ «Ծովակալ Կուզնեցով» հածանավի հետ»,- հայտարարել Է Շոյգուն:
Վկայակոչելով աղբյուրներ՝»Ինտերֆաքսը» նշում Է, որ հածանավը Միջերկրական ծով կուղեւորվի հոկտեմբերի կեսերին: Ռազմերթը, գործակալության տվյալներով՝ կտեւի չորսից մինչեւ հինգ ամիս:
Հավելենք, որ «Ծովակալ Կուզնեցովը» գործող ռուսական միակ ավիակիրն Է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



