Աշոտ Մանուկյանն էներգետիկայի ոլորտի զարգացումը տեսնում է երեք ռազմավարական ուղղություններով
ОБЩЕСТВОՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը ոլորտի զարգացման համար նախանշել է երեք ռազմավարական խնդիր, որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի քսանին: «Երկրորդ խնդիրն ընդերքի համալիր հետազոտությունն է, երրորդն` ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանուկյանը:
Նորանշանակ նախարարն ընդգծեց նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կադրային որևէ փոփոխություններ այս պահին չի իրականացնելու:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



