Ժակ Շիրակի կինը հոսպիտալացվել Է իր ամուսնու մոտ
ОБЩЕСТВОՖրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կինը՝ Բեռնադետը, հոսպիտալացվել Է Փարիզում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
«Բեռնադետ Շիրակը, որը խորապես վշտաբեկ վիճակում Է իր ավագ դստեր՝ Լորանսի մահվան (այս տարվա ապրիլին – խմբ.) եւ ուժասպառ՝ վերջին մի քանի օրն ամուսնու թոքային վարակի պատճառով, սեպտեմբերի 20-ին հոսպիտալացվել Է Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցում»,- լրատվամիջոցները մեջբերել են նրա փեսայի՝ Ֆրեդերիկ Սալ Բարուի խոսքը:
Սեպտեմբերի 18-ին հայտնի Էր դարձել, որ 83-ամյա Շիրակը թոքային վարակով հոսպիտալացվել Է Փարիզի Պիտիե Սալպետրիեր հիվանդանոցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



