Էներգետիկայի նորանշանակ նախարարը կընդունի նաիրիտցիներին
ОБЩЕСТВОԷներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը կառավարության նիստից հետո հանդիպեց այնտեղ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, լսեց նրանց պահանջները` գործարանի վերագործարկման հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նաիրիտցիները նախարարին տեղեկացրին, որ ռկա է ներդրող, ով պատրաստ է գործարանի վերագործարկման համար իրականացնել 2 մլրդ դոլարի ներդրում: Աշոտ Մանուկյանն իր հերթին ընդգծեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: Նորանշանակ նախարարը խնդրեց ժամանակ տալ իրեն՝ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար և խոստացավ առաջիկա օրերին ընդունել նաիրիտցիներին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



