Հայտնի է «Կայարան» հեռուստասերիալի դերասանական կազմը
ФОТОTert.am Life-ը գրում է.
ATV-ի եթերում սեպտեմբերի 26-ին, ժամը 23։00-ին կմեկնարկի «Կայարան» հեռուստասերիալը ։ Սիրային հեռուստասերիալում խաղում են Արմեն Էլբակյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Աննա Դովլաթյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Եվա Խաչատրյանը, Վարդան Հովսեփյանը և այլք, իսկ գլխավոր հերոսների դերերը հեռուստասերիալի սցենարիստը վստահել է ոչ հայտնի դերասանների՝ Վարուժան Մարգարյան և Քրիստինե Կույումչյան։
Այս մասին Tert.am Life-ին հայտնեց սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը։
«Ես և Ելանան հավատարիմ ենք մնում մեր սկզբունքին և ամեն անգամ հայտնաբերում ենք նոր դերասաների։ Մեզ համար կարևորը տվյալ դերակատարը համապատասխանի դերին, այլ ոչ թե լինի հայտնի։ Ես և Ելենան, միշտ միասին աշխատելիս սկզբում գրում ենք սցենարը հետո ընտրում դերասաններին։ Գիտեմ, որ միջև վերջին օրը Ելենան փնտրտուքների մեջ էր գլխավոր դերասանների ընտրության հարցում։ Ելենայի հետ խոսել եմ, նա ինձ ասաց, որ շատ լավ են անցնում նկարահանումները։ Այն ինչ նա պատկերացնում էր ստացել է։ Իսկ նոր դերակատարները շատ լավ են խաղում»,- ասաց Անահիտը։
Վերջինս խոսելով հեռուստասերիալի վարկանիշի մասին ասաց. «Հեռուստասերիալում ռեյտինգն ապահովելու համար պետք է ունենալ լավ սցենար, լավ դերասաներ կամ հայտնի դեմքեր։ Դեռևս «Որբեր»-ից սկսած մենք նոր դեմքերի ենք ի հայտ բերել, որոնք այսօր դարձել են հեռուստադեմքեր։ Թող մեծամիտ չհնչի, բայց մենք մինչ օրս այդ սկզբունքով ենք աշխատել և ունեցել ենք բարձր ռեյտինգ»։
Սցենարիստը չցանկացավ սյուժեի մասին մանրամասնել, բայց վստահեցրեց հեռուստադիտողին, որ նոր սիրային պատմություն է սպասվում, որն ունի հետաքրքիր զարգացումներ։ Սերիալում շատ են հուզական տեսարաններն ու էմոցիաները:
Մելինե Տոնոյան