Անկախության սերնդի թանկ նահատակները. Զորիկ Գեւորգյան
ФОТОՇնորհավոր տոնդ իմ ԱՇԽԱՐՀ:
Եվ թող Տիրոջ առաջ պատասխան տան բոլոր նրանք, ովքեր մոռանում, ուրանում են ….
ՓԱՌՔ ՔԵԶ ԵՐԿՐԻՍ Հերոս Զորիկ Գևորգյան:
Զորիկի միակ քրոջ՝ Անիի ֆեյսբուքյան էջում անկախության 25-րդ տարեդարձի օրն արված գրառումն է: Նման գրառումներ այստեղ ամեն օր կգտնեք: Զորիկն իր հարազատների աշխարհն էր ու երբ այցելում ես նրանց, տեսնում ես իրենց աշխարհը կորցրած ու այդ աշխարհը նոր հորիզոններում վերագտած մարդկանց: Զորիկի մայրը՝ տիկին Հերմինեն պատմում է, որ դեպքից հետո, առաջին օրերին անընդհատ մեղավորներ էր փնտրում, իսկ հետո երազում տեսավ որդուն, որը նրան վերափոխեց:
Զորիկի արյամբ շաղախված հողը տիկին Հերմինեի համար անգին է դարձել: Իսկ երկնքում հերոսի աստղը նաև հարևան տիկին Հայկուշն է տեսնում: Վանաձորի զինվորական ավան տեղափոխվելուց հետո անմիջապես մտերմացել էին Հերմինեի ու ժիրայրի ընտանիքի հետ:
Զորիկը հինգ տարեկան էր, միջնեկ տղայի՝ Տարոնի հետ գրեթե հասակակիցներ էին: «Շատ էին մտերմացել, միմյանցից չէին բաժանվում»,-պատմում է տիկին Հայկանուշը:
Տարոնը Ռուսաստանում աշխատում է, մեր այցի օրը Հայաստան էր ժամանել: Տուն էր մտել ու անմիջապես եկել Զորիկի տուն: Նրանք այդպես են անվանում զինվորական ավանի տարածքում գտնվող այն վայրը, որտեղ այժմ Զորիկին նվիրված հուշաղբյուրն է, մատուռը, խաչքարը, տաղավարը, որտեղ զինվորներին այցելող ծնողները հանդիպում են զավակների հետ: Հենց այստեղ՝ Զորիկի տանն էլ, զրուցեցի Տարոնի հետ: Դժվար էր խոսում, արցունքները խեղդում էին, Զորիկը նաև նրա աշխարհն էր՝ մանկության, պատանեկության աշխարհը:
«Երբ արձակուրդ էր գալիս կեցվածքս միանգամից փոխվում էր, այնքան ինքնավստահ էի դառնում, այնքան ամուր էի ոտքս գետնին դնում: Զորոյիս կողքին ուրիշ մարդ էի դառնում»,-եղբոր հետ անբացատրելի կապի մասին պատմում է Անի Գևորգյանը, որն այսօր չի կարող պարզապես Անի լինել, նա հերոս Զորիկ Գևորգյանի քույրն է, իսկ դա հպարտության խորը զգացողություն է ու չափազանց մեծ պատասխանատվություն: Լավ է թե վատ, դժվար է ասել, բայց Անին այսօր ապրում է ՝ աշխարհին նայելով միայն Զորիկի աչքերով:
Մանրամասները՝ Armradio.am-ում: