Քլինթոնի եւ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը կկայանա սեպտեմբերի 26-ին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփն առաջին հեռուստաբանավեճին կմասնակցեն սեպտեմբերի 26-ին: Դրանք կտեւեն 90 րոպե: Ըստ RFI-ի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարն ու միլիարդատերը կհանդիպեն Նյու Յորքի Հոֆսթրի համալսարանում:
Մինչ նոյեմբերի 8-ին նախանշված նախագահական ընտրությունները Քլինթոնն ու Թրամփը եւս երկու հեռուստաբանավեճի մասնակցեն: Սակայն առաջին փուլը վճռական նշանակություն ունի:
Դեռեւս մի քանի ամիս առաջ Հիլարի Քլինթոնը, հարցումների համաձայն, առաջ էր անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին: Սակայն վերջին շրջանում նրանց միջեւ տարբերությունը կրճատվել է այնքան, որ որոշ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ հաջորդ նախագահ է դառնալու Դոնալդ Թրամփը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



