ԱՄՆ փոխնախագահը Իրաքի վարչապետի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման հարցը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Հայդեր-Ալ Աբադիի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Մոսուլի ազատագրման հետ կապված հարցեր: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Իրաքի Մոսուլ քաղաքը 2014թ. հայտնվել է ահաբեկիչների վերահսկողության տակ: Իրաքի բանակը պատրաստվում է մինչև տարվա վերջ վերադարձնել Մոսուլը: ԱՄՆ փոխնախագահ Բայդենը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ, որպեսզի վերահաստատի կայունության և անվտանգության հաստատման հարցում Իրաքի ջանքերին ԱՄՆ-ի աջակցությունը:
ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Իրաքի վարչապետին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ պայքարի համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



