Ողբերգություն Մոսկվայում. ութ հրշեջներ են զոհվել այրված պահեստում
МЕЖДУНАРОДНОЕՍեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ Է բռնկել Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում. կրակի մարմանը մասնակցող ութ հրշեջներ զոհվել են, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել Է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել Է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել Է տանիքը: Այրմանը տրվել Է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:
Հրդեհի վերացմանը գործի են դրվել 160 փրկարարներ եւ 46 միավոր տեխնիկա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ հրշեջները ջրում են շենքը, որտեղ շարունակվում Է ինտենսիվ մարմրումը, բնակչության համար վտանգ չկա: Հրդեհի հետեւանքները պլանավորվում Է վերացնել ամենակարճ ժամկետում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



