Սեյրան Օհանյանի ճակատագիրը տնօրինելու իրավունքը պատկանում է բացառապես իրեն. արձագանք մամուլի հրապարակմանը
ОБЩЕСТВОՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի արձագանքը «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը` «Իսկ ձեր կարծիքն ով է հարցնում» վերտառությամբ: «Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում` ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է Օհանյանի արձագանքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



