Ազնավուրը երեք բացառիկ համերգ կունենա Փարիզում
ОБЩЕСТВОԱշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երեք բացառիկ համերգ կտա Փարիզի Սպորտային պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Համերգները նախատեսված են 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, 26-ին և 28-ին:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



