Արծվիկ Մինասյանը հերքում է լուրերը, թե վարչապետը չի ցանկանում աշխատել Դավիթ Լոքյանի հետ
ОБЩЕСТВОՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել ՀՅԴ անդամ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ նման խնդիր բացարձակապես չկա:
«Այդպիսի լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Ես արդեն ասացի, որ վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների միջև լարվածություն և անձնական խնդիրներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն շարունակում են աշխատել քաղաքական համաձայնության մասին համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ և որևէ խնդիր չկա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



