Սիրիական բանակը Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն Է սկսել
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի հրամանատարությունը սեպտեմբերի 23-ին հայտնել Է Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն սկսելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը:
Հրամանատարությունը խաղաղ բնակիչներին հանձնարարում Է լքել այն շրջանները, որոնք գտնվում են զինված ահաբեկչական խմբավորումների դիրքերի մերձակայքում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ այն խաղաղ բնակիչները, որոնք կորոշեն վտանգավոր շրջաններից հեռանալ սիրիական բանակի դիրքերի միջով, չեն բռնվի: Կապահովվի նրանց ընդունումը եւ տեղավորումը:
Այդ միջոցառումները տարածվում են նրանց վրա, ովքեր մոլորության մեջ են ընկել եւ ցանկանում են վերադառնալ բնականոն կյանքի, հավաստիացրել Է հրամանատարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



