Փաշինյանն ընդունում է Թևան Պողոսյանի՝ գինի խմելու առաջարկը, բայց պայմանով
БЛОГԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքել է պատգամավոր Թևան Պողոսյանի բաց նամակին, որով վերջինս Փաշինյանին ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հրավիրել էր իրենց տուն՝ գինի խմելու ու երկրի ապագայի մասին մտորելու:
«Հարգելի Թևան.
Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։
Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։
Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։
Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



