Ինչպե՞ս է անցել Արտակ Վարդանյանի 27 ամյակի խնջույքը
ФОТОՀաղոդավար Արտակ Վարդանյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ 27 ամյակի խնջույքն Արտակը կազմակերպել է երևանյան փաբերից մեկում` մտերիմների շրջանակներում, իսկ երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BlogNews-ը։
Հաղորդավարը նշեց, որ շատ լավ ժամանակ է անցկացրել ընկերների հետ, մինչ ուշ գիշեր մի լավ պարել են։ «Ամեն տարի որոշում եմ, որ այս տարի չեմ նշելու ծնունդս, ամեն տարի չի ստացվում։ Շատ եմ սիրում ծննդյանս օրը, ուղղակի ամեն տարի որոշում եմ՝ այս տարի պետք է աննկատ անցկացնեմ, ընկերներս չեն թողնում։ Իրենք շատ ակտիվ են, սիրում են ուրախանալ և ծնունդ չնշելն անհնար է դառնում»,- ասաց Արտակը։
Խոսելով անակնկալների մասին՝ հաղորդավարը նշեց, որ իրեն հաճելի անակնկալ է մատուցել երգչուհի Շուշան Պետրոսյանը. «Շուշանը շատ սիրուն տորթ էր պատվիրել, որի վրա իմ նկարներով կյանքիս քրոնոն էր։ Նաև մեծ նկար էին պատվիրել, որի վրա ընկերներս իրենց մաղթանքներ էին գրել»։
Շարունակությունը՝ այստեղ: