Ինչ անակնալ էր պատրաստել «Եվրոֆուտբոլ» ընկերությունը Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի համար
ФОТОBlognews.am-ը գրում է.
«Եվրոֆուտբոլ» ընկերությունն այսօր անակնկալ էր պատրաստել 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի համար:
«Մեր ընկերությունը որոշել է անցկացնել երախտագիտության միջոցառում, որի ընթացքում տղաներին կհանձնենք մեր պատրաստած նվերները: Քանի որ ամեն ինչի հիմքում նրանց հաղթանակած մեդալներն են, որոնք նրանք միշտ չէ, որ հնարավորություն են ունենալու կրել նրանց մեծության պատճառով, մենք մտածեցինք, որ նրանց հարկավոր է մի բան, որը մշտապես կլինի նրանց հետ և կլինի նրանց հաղթանակի խորհուրդը, իսկ դա կարող է լինել միայն հենց օլիմպիական մեդալի կախազարդի տարբերակը: Ուսումնասիրեցինք, լավագույն դիզայներներին գտանք, ովքեր կարող էին եռաչափ եղանակով օլիմպիական մեդալի կրկնօրինակը պատրաստել, բայց ավելի փոքր չափսի, ինչպես նաև ավելացրեցինք նրանց անուն ազգանունները, որպեսզի աշխատանքը լինի եզակի»: Վզնոցների վրա նշված են նրանց անուն-ազգանունները, և գրված է, որ նրանք հանդիսանում են Օլիմիպիական չեմպիոններ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց «Եվրոֆուտբոլ» ընկերության ՓՌ մենեջեր Հովհաննես Թովմասյանը:
Տղաներին դիմավորեցին հայկական երաժշտությամբ և յարխուշտա պարով: Նվերները հանձնելուց հետո «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները շնորհավորեցին և լուսանկարվեցին տղաների հետ:
«Մեզ համար իսկապես անակնկալ էր, չէինք սպասում: Շատ շնորհակալ ենք «Եվրոֆուտբոլ» ընկերությանն այս նվերների համար: Իսկապես շատ հավանեցինք և ուրախությամբ կկրենք»,- նշեց Արթուր Ալեքսանյանը
Նշենք, որ տղաների վզնոցները պատրաստված են մաքուր ոսկուց, օրիգինալ չափսից ավելի փոքր են: Գաղափարն այն է, որ վզնոցները կարող են կրել ամեն օր, ինչը նրանց կհաղորդի լրացուցիչ ուժ և հավատ:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի