Բրեդ Փիթը սարսափում է երեխաներին կորցնելու մտքից. նոր մանրամասներ Հոլիվուդի ամենահայտնի զույգի բաժանումից
ЛАЙФTert.am-ը գրում է.
Այս օրերին ԶԼՄ-ների կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը հոլիվուդյանի հայտնի զույգի՝ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանումն է ու սպասվելիք ամուսնալուծությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 52-ամյա դերասանին մոտ աղբյուրները պատմել են, որ Փիթն ուղղակի սարսափում է երեխաներին կորցնելու մտքից:
«Ես Բրեդին երկար տարիներ եմ ճանաչում ու երբեք նրանք այսքան վախեցած, նյարդային ու ընկճված չեմ տեսել: Նա ուղղակի սարսափահար է այն մտքից, որ կարող է կորցնել երեխաներին մի բանի համար, ինչ իրականում չի արել: Նրան փորձում են ներկայացնել որպես վատ հայր, սակայն դա հեռու է իրականությունից»,-նշել է աղբյուրներից մեկը:
«Այժմ նա չի կարողանում տեսնվել երեխաների հետ, սակայն անընդհատ տեղեկանում է նրանց որպիսությունից: Բրեդի վիճակն ուղղակի ահավոր է: Այն, ինչ այժմ տեղի է ունենում, ճիշտ ու արդար չէ»,-պատմել է մեկ այլ աղբյուր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բրեդ Փիթը քննության տակ է առնվել. աստղը մեղադրվում է երեխաների հանդեպ դաժան վարքի ցուցաբերման համար:
Նշվում է, որ անցած շաբաթ դերասանը, ընտանիքի հետ գտնվելով մասնավոր ինքնաթիռում, զայրացել է, սկսել գոռգոռալ, վիրավորել երեխաներին ու նույնիսկ հարվածել նրանցից մեկին՝ 15-ամյա Մեդոքսին: Սակայն աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես է Փիթը հարվածել երեխային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ջոլին ամուսնալուծություն հայց է ներկայացրել դատարան՝ նշելով, որ գոհ չէ ամուսնու ծնողական պարտականությունների կատարման մակարդակից: Քառասունմեկամյա դերասանուհին խնդրել է դատարանին 6 երեխայի խնամակալության իրավունքն իրեն տալ՝ թույլ տալով Փիթին հանգստյան օրերին այցելել նրանց:
Չի բացառում, որ հենց այս միջադեպը կարող էր առիթ տալ Փիթի և Ջոլիի ամուսնալուծության գործընթացի մեկնարկի համար: