ՄԱԿ-ի ԱԽ-ն միջուկային փորձարկումների գլոբալ արգելմանն աջակցող բանաձեւ է ընդունել
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ է ընդունել, որն աջակցում է Միջուկային փորձարկումների համընդգրկուն արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) շուտափույթ ուժի մեջ մտնելուն: Փաստաթղթի օգտին քվեարկել է 14 երկիր, այդ թվում նաեւ` Ռուսաստանը, Եգիպտոսը ձեռնպահ է մնացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանաձեւը բոլոր պետություններին, որոնք չեն ստորագրել եւ չեն վավերացրել պայմանագիրը, կոչ է անում «առանց հապաղելու անել դա»: Բանաձեւում ընդգծվում է, որ դա առաջին հերթին վերաբերում է ութ երկրի, որոնք միջուկային զենք ունեն կամ էլ դրա ստեղծման հնարավորություններ` Եգիպտոսին, Իսրայելին, Հնդկաստանին, Իրանին, Չինաստանին, ԿԺԴՀ-ին, Պակիստանին եւ ԱՄՆ-ին: Առանց այդ երկրների միացմանը փաստաթղթին, այն չի կարողանա ուժի մեջ մտնել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



