Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Արվեստի տված հուզմունքը մարդուն ազնվացնում, որակական փոփոխությունների է ենթարկում». Հայկ Պետրոսյան

ФОТО
Life.panorama.am-ը գրում է.
 
Նախօրեին կայացավ  կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Արցախի հերոսներին և Անկախության 25-ամյակին: Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին մարմնավորել է  դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկը պատմեց, որ նշեց, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմն իր համար առաջին քայլերն է կինոյի ասպարեզում: «Ես նորեկ եմ կինոասպարեզում ու սա ընդամենը 2-րդ ֆիլմն էր, որտեղ իմ մասնակցությունն ունեցա: Այս առումով պետք է շեշտեմ, որ ինձ համար մեծ երջանկություն էր հենց առաջին քայլերն անել նման պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, այստեղ բոլորն իրենց գործի գիտակներն էին, ընդ որում բոլորն ասելով նկատի ունեմ ռեժիսորից մինչև ադմինիստրատոր, հենց համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է, որ էկրաններ բարձրանալու առաջին իսկ օրից մարդիկ խոսում են ֆիլմի բարձր որակի մասին, ինչպիսին, կարծես թե, դեռ չի եղել հայկական կինոարտադրության մեջ»- նշեց Հայկ Պետրոսյանը:
 

 
Թեև նկարահանման ժամանակ Հայկը կոտրել է քիթը, սակայն նաև հումորով է վերհիշում այդ դրվագը. «Նկարահանման ընթացքում ծեծկռտուքի կադրեր կան, որն իրականացնելիս որպես Կոմիտասում մեծացած ու կռիվների միջով անցած տղա՝ սրտիս շատ էի մոտ ընդունել, որի արդյունքում կոտրեցի քիթս ու որոշ վնասվածքներ ստացա, իհարկե Փառք Աստծո, լուրջ վնասվածքներ չեղան: Ֆիլմի նկարահանումները շատ ուրախ, հուզիչ ու հետաքրքիր անցան, անգամ տեսարաններ կային, երբ նկարահանման ժամանակ ամբողջ անձնակազմը հուզվում էր. գիտեմ, որ ֆիլմը դիտելիս ևս այդ հուզմունքը փոխանցվում է հանդիսատեսին, ինչը շատ կարևոր է արվեստում, ի դեպ՝ հուզվել ասելով նկատի չունեմ արտասվելը, արվեստի տված հուզմունքը մարդուն ազնվացնում, որակական փոփոխությունների է ենթարկում»:
 
Անդրադառնալով իր կերպարին՝ Լևոնին, ով չորս ընկերներից մեկն է ֆիլմում, և որին բախտ է վիճակվում ամուսնանալ սիրած աղջկա հետ, Հայկ Պետրոսյանը պատմեց. «Ինչպես արդեն հայտնի է՝ ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկերներն են, որոնցից երեքը սիրահարված են երրորդ ընկերոջ քրոջը, ու միայն իմ կերպարին՝ Լևոնին, հաջողվեց ամուսնանալ այդ աղջկա հետ: Սակայն, թե որքանո՞վ երջանիկ դարձավ Լևոնը՝ ամուսնանալով աղջկա հետ, ով սիրում է իր ընկերոջը, արդեն հարցի մյուս կողմն է, որի պատասխանը տրվում է ֆիլմի երկրորդ մասում: Լևոնը դրական կերպար է, նա բազմաֆունկցիոնալ տղա է, օրինակ, եթե իր ընկերներից ամեն մեկն ունեն գլխավոր մի գիծ իրենց բնավորության մեջ, ապա նրա մեջ մի քանի այդպիսի գծեր կան»:
 

 
Դերասանի խոսքով՝ իր համար ֆիլմը առանձնահատուկ նշանակություն ունի. «Առաջին բանը, որ ֆիլմում կարևորվում է, անկախությունն է ու թե ինչ գնով է ձեռք բերվել այդ անկախությունը, որը դարձավ 25 տարեկան: Այսօրվա Հայաստանում շատերի կարծիքով մենք  արժանի ժառանգորդներ չենք այն մարդկանց համար, ովքեր իրենց կյանքն ու զավակներին տվեցին այդ անկախության դիմաց, բայց ֆիլմը ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ: Ֆիլմում շատ կարևոր դաստիարակչական դրվագներ կան հատկապես երիտասարդ սերնդի համար, կան կերպարներ, ովքեր իրենց տեսակով արդեն սովորեցնող են, ի դեպ՝ ծառայության տարիներին ինքս բախտ եմ ունեցել իրական կյանքում շփվել Արցախյան ազատամարտին մասնակցած հրամանատարների հետ, ովքեր կենդանի հերոսներ են»,- նշեց Հայկը:
 
Անդրադառնալով վերջին օրերին իր  թողարկած «Պոմիդորով ձվածեղ» կոչվող կատակ–երգի տեսահոլովակին՝ Հայկը նշեց. «Այսօր շատ են ռոմանտիկ երգերն ու ես որոշեցի, որ սկզբնական շրջանում հանդես գամ նման կատակ-երգերով: «Պոմիդորով ձվածեղ»-ը երկար ժամանակ է, ինչ երգում եմ, շատերն էին այն սիրում ու որոշեցի ձայնագրել և տեսահոլովակով ներկայացնել: Ինքս կատակասեր, ռոմանտիկ տղա եմ, այնպես որ սկզբում կատակն առաջ կտանք, հետո նոր քայլ առ քայլ կանցնենք ռոմանտիզմին»:
 

 
Հարցին, թե ո՞ւմ միտքն էր տեսահոլովակը նկարահանել մեկ դուբլով և արդյոք դա դժվար չէ՞ր իրականացնել, երգիչ-դերասանը նկատեց. «Մեկ դուբլով տեսահոլովակ նկարահանելն իմ միտքն էր, որն իրականացրի ռեժիսոր Մարիամ Գևորգյանի հետ, բայց սա չենք արել տարբերվելու համար: Ես պարզապես ուզում էի, որ նման չլինի ստանդարտ տեսահոլովակներին, փոխարենը լինի սկետչի նման ու այդպիսով էլ ավելի հետաքրքրի դիտողներին: Առաջին հայացքից թվում է, թե շատ հեշտ է նման տեսահոլովակ նկարահանելը, բայց իրականում այն շատ բարդ էր, քանի որ մեկ կիքսի պատճառով ստիպված պետք է ամբողջը կրկին նկարահանես: Ինչևէ, 20 անգամ տանջվելուց հետո ստացվեց այս տեսահոլովակը, որն ի ուրախություն ինձ, արդեն դրական արձագանքներ ունի»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG