Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային զինանոցները կրճատել են մինչեւ 50-ական թվականների վերջի մակարդակ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային զինանոցները կրճատել են մինչեւ XX դարի 50-ական թվականների մակարդակ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության Սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:
«Մենք հետեւողականորեն կատարում ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագիրի մեր պարտավորությունները, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հետեւողականորեն կրճատում են իրենց զինանոցները: Մենք ավելի քան հինգ անգամ կրճատել ենք մեր զինանոցները սառը պատերազմի բարձրակետի համեմատությամբ, մենք դադարեցրել ենք միջուկային սպառազինությունների մրցավազքը, այժմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինանոցները գտնվում են 50-ական թվականների վերջի – 60-ական թվականների սկզբի մակարդակում»,- ասել Է Ուլյանովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



