Քերրի. Սիրիայի հարցում Լավրովի հետ բանակցություններում առաջընթաց կա
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի հարցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում «փոքրիկ առաջընթաց» կա: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «Ռոյթեր» գործակալությունը:
Քերրին հավելել է, որ «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կառուցողական են գնահատում Սիրիայի վերաբերյալ համատեղ գաղափարները», հայտնում է գործակալությունը:
Սեպտեմբերի 19-ին սպառվել է Սիրիայում հրադադարի ռեժիմի յոթօրյա ժամկետը: Ռուս- ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը կիրակի միայն սիրիական զորքերն են պահպանել, իսկ զինյալների կողմից խախտումներ են գրանցվել:
Ուրբաթ Քերրին հայտնել է, որ Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման արդյունքներով Սիրիայում հրադադարի ռեժիմը չի վերսկսվել:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



