«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր» խաղի ժամանակ խաղադաշտ է ներխուժել Իբրահիմովիչի նմանակը
СПОРТԱնգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ժամանակ երկրպագուներից մեկին հաջողվել է ներխուժել խաղադաշտ և մոտենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Որոշ ժամանակ անց մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է երկրպագուին հեռացնել խաղադաշտից: Ուշագրավ է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն արտաքինից շատ նման է շվեդ հարձակվողին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղին հայտավորված չէր:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



