Դալայ Լաման մեկնաբանել է Ջոլիի և Փիթի ամուսնալուծությունը
ЛАЙФՀեռուստահաղորդավար Փիրս Մորգանը բաց չի թողնում ոչ մի աղմկահարույց նորություն: Good Morning Britain շոուի վերջին հաղորդման հյուրն է եղել տիբեթյան հոգևոր առաջնորդը, հայտնում է Spletnik.ru-ն:
Դալայ Լամա XIV-ը պատասխանել է Դոնալդ Թրամփի, ահաբեկչության, սոցիալական ցանցերի վերաբերյալ հարցերին:
Այն կատակից հետո, որ ամուսնությունն ամուսնալուծության նախապատրաստությունն է, հաղորդավարը հարցրել է 81-ամյա Դալայ Լամային Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքի փլուզման մասին, որոնք միասին վեց երեխա են դաստիարակում: Նոբելյան խաղաղության դափնեկրին այդ լուրը զարմացրել ու տխրեցրել է:
«Տխուր է: Ամուսնալուծության ժամանակ երեխաները ստիպված են ավելի մոտ լինել կամ մորը, կամ հորը: Երեխայի համար դժվար է նման ընտրություն անել: Ծնողների ամուսնալուծությունը երեխաների հոգեբանությանը վնաս է հասցնում», - պատասխանել է Դալայ Լաման:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



