Ինդոնեզիայի մայրաքաղաքում կամուրջ է փլուզվել, երեք մարդ տեղում մահացել է
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հարավային մասում հետիոտնի համար նախատեսված կամուրջ է փլուզվել, որի հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, հաղորդում է Jakarta Globe թերթը։
«Երկու մարդ է մահացել, մեկը ծանր վիրավորվել է եւ գտնվում է կրիտիկական վիճակում»,-լրագրողներին հայտարարել է Ջակարտայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ավի Սետիյոնոն։
Սակայն ավելի ուշ թերթը հայտնել , որ պաշտոնապես հաստատվել է երրորդ զոհի մասին լուրը։
Նախնական տեղեկություններով, փլուզման պատճառը եղել են հորդառատ անձրեւները, որոնք ուղեկցվել են ուժեղ քամիներով։ Սակայն Ջակարտայի շրջանի նահանգապետ Բասուկի Չախայա Պուրնաման հանձնարարել է իր ենթականերին հետաքննել եւ պարզել, թե արդյոք կամուրջը չափից ավելի բեռնված չի եղել նրա վրա տեղադրված գովազդի պատճառով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



