Պուտինը Ռոլան Մարտիրոսովին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշանով է պարգևատրել Սու-34 ռմբակոծիչի գլխավոր նախագծող Ռոլան Մարտիրոսովին, փոխանցում է Rusarminfo-ն:
Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը ծնվել է Մոսկվայում 1935թ.: Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Սուխովի անվան օպերատիվ-կառուցողական բյուրոյում:
Մարտիրոսովը մասնակցել է «Սու» (Սու-7, Սու-15, Սու-24, Սու-25, Սու-27, Սու-27Կ) տեսակի ինքնաթիռների ստեղծմանը: Զբաղեցրել է ինժեների, բրիգադիրի, կառուցողական բաժնի պետի տեղակալի, կառուցողական բաժնի պետի, գլխավոր նախագծողի պաշտոնները:
Սու-34-ը հաջող փորձարկումներ է անցել Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ մարտական պայմաններում: Ինքնաթիռը 7 համաշխարհային ռեկորդ է սահմանել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



