«Հրապարակ». Արտառոց դեպք Ջերմուկում. տղամարդը սպառնացել է պայթեցնել շենքը
ОБЩЕСТВО«Օրերս Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում արտառոց դեպք է եղել. Ձախափնյակ թաղամասի 21 շենքի բնակիչ Մկրտիչն զանգել է 911 ծառայություն և ասել, որ եթե 30 րոպեի ընթացքում իրեն լրագրող չմոտենա, կպայթեցնի շենքը։ Երբ փրկարարները ժամանել են ահազանգի հետքերով, պարզվել է, որ 33-ամյա տղամարդը միայնակ փակվել է իր բնակարանում և պահանջում է լրագրող, ով կլուսաբանի իր դժվար սոցիալական վիճակը, հակառակ դեպքում կպայթեցնի շենքը։
Փրկարարներին հաջողվել է համոզել նրան բացել բնակարանի դուռը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տղամարդու մոտ պայթուցիկ սարք կամ նյութ չի հայտնաբերվել։ Պարզվում է, սակայն, որ նա հասցրել է կոտրել ճաշասենյակի կահույքի և պատուհանի ապակիները, ստանալ մարմնական վնասվածք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



