Երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքայի օդանավակայանի աղբանոթում
ОБЩЕСТВОԲանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մաքսավորները տեղեկատվություն Էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբանոթում:
«Մենք այն կարծիքին ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների տագնապալի ակտիվությունը»,- մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել Է Daily Star հրատարակությունը:
Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում Է 190 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



